Մայիսի 10-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  322 468 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է ՝ 9535 թեստավորում, որից 5665-ը հակամարմինների արագ թեստով, 3870-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1439 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 302 428 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 4 305:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.76 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 6.03%, վերջին 7 օրվանը՝ 6.48%: