Նախագահը շնորհակալություն է հայտնում դատարանում իր ներկայացուցիչներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանում պաշտոնանկության գործով իրեն պաշտպանող իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր Թամար Չուգոշվիլիին և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Մաիա Կոպալեիշվիլին։

«Շնորհակալ եմ իմ ներկայացուցիչներին, ովքեր աննախադեպ դատավարության ընթացքում դիմագրավեցին բոլոր տեսակի հոգեբանական, բարոյական ճնշումներին ու վիրավորանքներին թե՛ իմ, թե՛ իրենց հասցեին, անհեթեթ մեղադրանքների ու գոյություն չունեցող «ապացույցների» պայմաններում արժանապատվորեն պաշտպանեցին նախագահական ինստիտուտը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, օգոստոսի 30-ին նախագահի վարչակազմը հայտարարեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է սկսում եվրոպացի առաջնորդների հետ՝ hաջակցություն Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալուն։ Վրաստանի կառավարությունը նախագահին մերժել էր այցելել Ուկրաինա, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և Իսրայել։ «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր, որ նախագահի՝ Եվրոպա այցերի շուրջ կառավարության անհամաձայնությունը «կապված է Վրաստանի դեմ հնարավոր գործողությունների հետ»։

Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը նախագահին Սահմանադրությունը խախտող ճանաչի, խորհրդարանը կարող է կողմ քվեարկել նրա պաշտոնանկությանը։ Դրա համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցությունը։ Խորհրդարանական մեծամասնությունում, սակայն, 100 պատգամավոր չկա, հետևաբար, նախագահին պաշտոնանկության ենթարկել մեծամասնությունը միայնակ չի կարող։