Վրաստանում աշխատանք փնտրող ռուսաստանցիների թիվն աճել է

Ռուսական աշխատուժի ներգրավումը դեպի Վրաստան աճել է գրեթե չորս անգամ, գրում BusinessPressNews-ը:

Ըստ այդ տվյալների՝ ռուսական աշխատուժի զանգվածային ներգրավման առումով Վրաստանը երրորդ տեղում է։

Վրաստանում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ՌԴ աշխատուժի 9 300 հայտ, ինչը 160 տոկոսով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այն ժամանակ Վրաստանում աշխատելու ցանկություն էր հայտնել ընդհանուր առմամբ 3,6 հազար ռուս։

Նշենք, որ 2022 փվականի փետրվարի 24-ից հետո, երբ ՌԴ-ն Ուկրաինայում պատերազմ սանձազերծեց՝ սկսվեց ՌԴ քաղաքացիներ զանգվածային արտագաղթը դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ Վրաստան: