«Մերժում ռուսական օրենքին». ակցիա է նախատեսվում

Վաղը՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, խորհրդարանի նիստին զուգահեռ, խորհրդարանի ետնամասում «Մերժում ռուսական օրենքին» խորագրով ակցիա կանցկացվի:

Ակցիան կազմակերպում է «Տալղա» քաղաքացիական շարժումը: Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում՝ թույլ չտալ «ռուսական կառավարությանն ընդունել հերթական ռուսական օրենքը»:

«Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանքի» յոթ պատգամավորներ գրանցել են ռուսական նոր օրենսդրական նախաձեռնություն, որով մտադիր են փոփոխություններ կատարել այսօր գործող «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում։

Oրենքի նախագիծը հաստատվելու դեպքում ցուցարարներին կարգելվի «ժամանակավոր շինություններ» հիմնել, իսկ եթե նրանք վրան կամ բեմ տեղադրեն, ոստիկանությունը կարող է «օրենք խախտողին» վարչական տույժի ենթարկել 500-ից 5 000 լարիի չափով և ձերբակալել մինչև 15 օր ժամկետով, ինչպես նաև առգրավել «օրինախախտման» օբյեկտը»,- գրում են հանրահավաքի կազմակերպիչները:

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կներկայացվի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Օրինագծի նախաձռնումն ու ընդունում Վրաստանի ընդդիմադիր գործիչներն ու քաղհասարակությունը համարում են վնաս Վրաստանում ժողովրդավարության որակին: Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) օրինագծի նախաձեռնումը գնահատում է որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ:

«Հավաքների և ցույցերի մասին» օրենքի խստացումը խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է. SJC