ԹՊՀ-ի հաշվապահը ձերբակալվել է 165 հազար լարի հափշտակելու մեղադրանքով

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) նախկին հաշվապահը և նրա հետ առնչություն ունեցող անձը ձերբակալվել են խոշոր չափի դրամական միջոցների հափշտակման մեղադրանքով։

Դատախազության տվյալներով՝ այս գործով հետաքննությունը սկսվել է Պետական ​​աուդիտի ծառայության և համալսարանի ներքին աուդիտի հիման վրա։

Պարզվել է, որ Թբիլիսիի պետական ​​համալսարանի նախկին հաշվապահն այս պաշտոնում աշխատելու ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համալսարանի հաշվեհամարից իր և իր հետ առնչություն ունեցող անձանց բանկային հաշիվներին է փոխանցել և յուրացրել 165 հազար լարի։

«Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալի հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձը մոլորության մեջ է գցել TBC բանկին, իբր նա աշխատում է ԹՊՀ-ում, ինչի արդյունքում ապօրինաբար ստացել է 105.000 լարիի վարկ», — ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի գումարի յուրացման, յուրացմանն օժանդակելու և ապօրինի վարկ վերցնելու համար, ինչը 7-ից 11 տարվա ազատազրկման է սպառնում։