Վրացական միրգ-բանջարեղենի արտահանումը նվազել է նախորդ տարվա համեմատ. EastFruit

EastFruit միջազգային տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, վրացական ուտելի մրգերի, ընկուզեղենի և բանջարեղենի արտահանումը հունվար-օգոստոս ամիսներին 3 միլիոն դոլարով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Տվյալների համաձայն, արտահանման եկամուտն 2021 թվականի 9 ամիսներին կազմել է 143 մլն դոլար, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում եկամուտը նվազել է մինչև 126 մլն դոլար:

Այս տարբերությունը գործնականում վերաբերում է գլխավորապես երկու ապրանքի՝ ընկույզ և կարտոֆիլ։ Սեպտեմբերին` նախորդ տարվա համեմատ, ընկույզի արտահանումը 12 մլն դոլարով պակաս է։ Մնացած տարբերությունը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է կարտոֆիլով: Ապրանքի մյուս բոլոր փոփոխությունները կազմում են 0,5 միլիոն դոլար:

Ընկույզի առումով վիճակը ծանր է. համաշխարհային պաշարները մեծ են, բայց պահանջարկը՝ փոքր. կարտոֆիլի արտահանումը 2021 թվականին պայմանավորված էր Ռուսաստանից պահանջարկի աճով, որը ժամանակավոր էր։