Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի հետ շփման գծի հատումը հնարավոր կլինի նաև բնակության վայրի վկայականով

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի իշխանությունների կողմից ընդունված «Վրաստան-Աբխազիա պետական սահմանով Աբխազիայի հանրապետություն մոտք գործելու պարտադիր փաստաթղթերի հաստատման մասին» օրենքի լրամշակված տարբերակը շուտով ուժի մեջ կմտնի։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը:

«Փաստաթղթի փոփոխված տարբերակում հաստատվում է, որ Վրաստանի հետ սահմանի հատումը հնարավոր է ոչ միայն ազգային անձնագրով, այլ նաև բնակության վայրի վկայականով»,-ասել է Աբխազիայի նախարարների կաբինետի ղեկավար Դավիթ Սանգուլիան։

Լրատվամիջոցը գրում է, որ բնակության վայրի վկայական ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն անձնագրային և վիզաների գործակալություն:

Թողնել պատասխան