Ընտրական քարոզարշավը ընտրատեղամասից 25 մետր հեռավորությամբ

Նոր ընտրական համակարգ նախատեսող սահմանադրական փոփոխությունները խորհրդարանի կողմից հաստատելուց հետո, նաև նոր ընտրական օրենսգրքի պահանջ առաջացավ:

Ընտրական օրենսգրքում անցկացվելիք փոփոխությունների համաձայն՝ կներդրվի 25 մետր շառավղով տարածքի մասին նոր կանոն, որի նպատակը ընտրատեղամասերում քարոզարշավի վերահսկումն է:

Ինչպես խորհրդարանի նիստին նշել է նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ արգելվելու  են ընտրական տեղամասերից 25 մետր շառավղով  հեռավորությամբ տարածքում ագիտացիոն նյութերի տեղադրումն ու ընտրողների հետ որևէ շփումը:

Եթե ​​ագիտացիոն նյութը տեղադրվի 25 մետր շառավղով տարածքից ներս,  այն կհեռացվի: Ինչ վերաբերում է ընտրողներին խոչընդոտելուն, իշխող կուսակցության անդամ և փոփոխությունների հեղինակ Իրակլի Կոբախիձեն բացատրում է, որ.

«Սա չի նշանակում միայն օրենքի ուղղակի խախտում, այլև ցանկացած խոչընդոտ, նույնիսկ այն, երբ դուրս եք գալիս ընտրություններից և հարցնում են, թե ում օգտին քվեարկեցիք», — ասել է Կոբախիձեն:

Նշենք նաև, որ ընտրական օրենսգրքում անցկացվելիք փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունների թեկնածուներից յուրաքանչյուր չորրորդը պետք է հակառակ սեռի ներկայացուցիչ լինի:

Ամեն չորրորդ թեկնածու պետք է հակառակ սեռի ներկայացուցիչ լինի. փոփոխություններ ընտրական օրեսգրքում