ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի արդյունքները տեսանելի են. Հան

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը անդրադարձել է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցին:

«Արդեն իսկ տեսանելի են Վրաստանի հետ կնքված ասոցացման համաձայնագրի արդյունքները: Եվրոպական չափանիշներին մոտենալու ճանապարհին Վրաստանն առավել մրցունակ է դառնում միջազգային շուկայում: Եվրամիություն առևտրի ոլորտում Վրաստանի խոշորագույն գործընկերն է: Սա առավել հստակ դարձավ 2017 թվականի ցուցանիշներից հետո»,-ասել է Հանը:

Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ  Եվրահանձաժողովի զեկույցը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 10-ին: Փաստաթղթում գնահատված է Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումներն ու դրանց արդյունքները:

Փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան