«Աիիսա»-ն տուգանվել է պահպանակների փաթեթավորման դիզայնի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը 500 լարիով տուգանել է պահպանակներ արտադրող «Աիիսա» ընկերության ղեկավար Աննա Գաչեչիլաձեին՝ մի շարք օրենքներ խախտելու համար:29133810_10211307442914070_7089232774262147896_n

Դատարանը բավարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի հայցը, որի պահանջները վերաբերում էր պահպանակների փաթեթավորման 4 տարբերակների՝ այդ թվում Թամար Թագուհու կոմիքսներին: Այս հարցը բարձրացրել էր «Վրացական գաղափար» կուսակցությունը:

Հայցում նշվում է, որ «Աիիսա»-ն, խախտել է բարոյականության նորմերը, ոտնահարել է կոնկրետ խմբի կրոնական զգացմունքները և ազգային արժեքները»:

Թողնել պատասխան