Առևտուր առանց խոչընդոտների․ Վրաստանն ու Ադրբեջանը սահմանային անցակետ կկառուցեն

Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են կառուցել առաջին համատեղ սահմանային անցակետը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստի ժամանակ:

«Վրաստանը սատարում է  առանց խոչընդոտների առևտրին վերաբերող Ասիական զարգացման բանկի նախաձեռնությանը և Ադրբեջանի հետ քննարկում ենք  սահմանային անցակետ կառուցելու հնարավորությունը»,- ասել է նախարարը՝ չներկայացնելով հավելյալ մանրամասներ:

Հիշեցնենք, որ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագիծը Չինաստանը ներկայացրել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել Արևելքից Արևմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների մատակարարման համար առևտրային միջանցք:

Թողնել պատասխան