Թբիլիսիում մեծ հանդիսավորությամբ կնշվի Եվրոպայի օրը

Թբիլիսիում մայիսի հինգին մեծ հանդիսավորությամբ կնշեն Եվրոպայի օրը։ Այս կապակցությամբ շաբաթ օրը 12:00 Ռիկղե այգում Եվրոպական միության երկրները ներկայացնող տաղավարներ կբացվեն, որտեղ կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։

Օրվա ավարտին՝ 19:00-ին, տեղի կունենա գալա համերգ, որի ժամանակ ելույթ կունենան հայտնի երգիչներ, այդ թվում՝ The Voice of Germany հաղթող Նաթի Տոդուան, Նինո Կատամաձեն և Insight խումբը։

Միջոցառումների մուտքն ազատ է։

Օրվա կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ մայիսի հինգի տոնակատարությունների հետ կապված Ռիկղե այգու հարևանությամբ գտնվող փողոցների մուտքը կարգելափակվի։

Թողնել պատասխան