Քութայիսիում ծխելու փաստով երկու անձի են ձերբակալել

Քութայիսիի բարերից մեկում ծխելու փաստով երկու անձի են ձերբակալել, ևս մեկն էլ տուգանվել է։

Ներքին գործերի նախարարության տվյալներով, բարի հաճախորդներից մեկը տուգանվել է օրենքով սահմանված 50 լարիով, իսկ մյուս երկուսը, ովքեր հրաժարվել են դադարեցնել ծխելը և ոստիկաններին դիմադրություն են ցուցաբերել, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Նախարարության տվյալներով՝ բարի սեփականատերը ևս տուգանվել է 500 լարիով՝ հաստատությունում ծխելն արգելող նշան չտեղադրելու պատճառով:

Թողնել պատասխան