Ցագերում գտնված արջի քոթոթները տեղափոխվել են Թբիլիսիի կենդանաբանական այգի

Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները, քաղաքացու գտած արջի քոթոթներին տեղափոխել են Թբիլիսիի կենդանաբանական այգի:

Ցագերի շրջանի Զեդա Օրբելի գյուղի բնակիչը քաղաքապետարան է զանգահարել՝ հայտնելով, որ անտառի մոտ արջի երկու քոթոթ է գտել:

Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները անմիջապես ժամանել են նշված վայր և մոտ 2-3 ամսական, Վրաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակի արջի ձագեր են հայտնաբերել:

Թողնել պատասխան