Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի այսպես կոչված սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 22-ամյա քաղաքացու՝ «պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքով: Այս մասին հայտնել են դե ֆակտո ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

Նշվում է, որ Վրաստանի քաղաքացուն ձերբակալել են Ցխինվալիի շրջանի Սաթիխարի գյուղում, այնուհետև նրան հանձնել են այսպես կոչված պետական անվտանգության կոմիտեի սահմանային գործակալությանը:

Թողնել պատասխան