Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հետևում է նախընտրական միջավայրին

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը անդրադառնալով երկրում առկա նախընտրական միջավայրին, ասել է, որ ԱՄՆ-ն ազատ ընտրությունների անցկացման հարցում մեծ քայլեր է արել:

«ԱՄՆ-ն մշտապես աջակցել է ազատ, արդար և թափանցիկ ընտրական համակարգի զարգացմանը, և Վրաստանն այս առումով շատ մեծ քայլեր է արել: Մենք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ուշադրությամբ հետևում ենք ընտրական գործընթացին: Դեսպանատունը կունենա դիտորդական առաքելություն, հույս ունենք, որ սա Վրաստանի համար կլինի ևս մեկ հնարավորություն՝ ցույց տալու ազատ ընտրություններ անցկացնելու հարցում իր հավատարմությունը»,- ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: