Դեղորայքի ներմուծումն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 202 հազար 367 մլն դոլարի դեղամիջոց:

Ըստ Geostat-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է 179 հազար 316 մլն դոլար: Աճել է ինչպես փաթեթավորված, այնպես էլ ոչ փաթեթավորված դեղամիջոցների ներմուծումը։

Վրաստանը 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին փաթեթավորված դեղեր է ներմուծել հետևյալ երկրներից.

  • Թուրքիա՝ 32,869 մլն դոլար,
  • Գերմանիա՝ 19,903 մլն դոլար,
  • Ֆրանսիա՝ 17,021 մլն դոլար,
  • Շվեյցարիա՝ 14,566 մլն դոլար,
  • Հունգարիա՝ 13,599 մլն դոլար,
  • Հնդկաստան՝ 10,878 մլն դոլար,
  • Ռուսաստան՝ 8,116 մլն դոլար և այլն:

Վրաստանը 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին ոչ փաթեթավորված դեղեր է ներմուծել հետևյալ երկրներից.

  • Հնդկաստան՝ 1,952 մլն դոլար,
  • Չինաստան՝ 1,439 մլն դոլար,
  • Լատվիա՝ 801,7 հազար դոլար,
  • ԱՄՆ՝ 747,2 հազ դոլար,
  • Հունաստան՝ 642,8 հազար դոլար,
  • Իտալիա՝ 378,5 հազար դոլար,
  • Հյուսիսային Մակեդոնիա՝ 287,2 հազար դոլար և այլն:

Վրաստանում դեղորայքը կթանկանա