Թբիլիսիում վրաերթի հետևանքով կին է մահացել

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում ավտոմեքենան բակում կնոջ է վրաերթի ենթարկել:

Վրաերթի հետևանքով կինը տեղում մահացել է:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից այս պահին այլ տեղեկություն չեն հայտնել: