Վրաստանում կորոնավարակակիրները 86-ն են

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1-ով, հայտնում է կառավարության StopCov.ge հատուկ կայքը:

Սա մարտի 28-ի համար լաբորատոր հաստատված արդեն 2-րդ դեպքն է: Նոր պացիենտը տեղափոխվել է 1-ին համալսարանական կլինիկա: Այստեղ ընդհանուր առմամբ 14 վարակակիր է բուժում ստանում: Կլինիկայից հայտնում են, որ հիվանդի վիճակը կայուն է:

Այս պահին ակտիվ դեպքերը 70-ն են, 14-ն արդեն ապաքինվել է: Ծանր է համարվում 4 հիվանդի վիճակ, մահվան ելքով դեպք երկրում չկա:

Կարանտինի գոտում մնում է 4600 մարդ, 239 պացիենտ բժիշկների հատուկ հսկողության տակ է ստացիոնար ռեժիմով: