Վրաստանում ԵՄ դեսպանը խոսել է 2020-ին կայանալիք ընտրությունների մասին

Ողջունում եմ այն հնարավորությունը, որ կողմերը համատեղ քննարկեն ընտրությունների հետ կապված հարցերը։ Այսպես է անդրադարձել Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը իշխող կուսակցության հայտարարությանը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով և զրոյական շեմով:

«Եվրամիության այլ դեսպանների հետ ողջունում եմ այս հնարավորությունը, որ կողմերը համատեղ քննարկեն հարցը, ելնելով այն բանից, որ այս պահանջները շատ կողմեր են առաջ քաշել: Բացի այդ, սա շատ կօգնի այն թերությունների վերացմանը, որոնք առկա էին ԵԱՀԿ-ի խորհրդատվություններում։ Հույս ունենք, որ համատեղ ուժերով լավ արդյունքի կհասնենք», — հայտարարել է Հարցելը: