Նինոծմինդան՝ կարանտինի պայմաններում. Ֆոտոշարք

Մարտի 31-ից Վրաստանում հայտարարվեց ընդհանուր կարանտին, իսկ 21:00- 06:00-ն՝ պարետային ժամ, այս ժամերին արգելվեց դրսի տեղաշարժը:

Նինոծմինդայի փողոցներում մարդկանց շարժը նվազել է, մարդիկ հիմնականում այցելում են սննդամթերքի խանութներ, բանկեր և դեղատներ: Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները խիստ հսկում են քաղաքի անցուդարձը, ուշադրություն է դարձվում աշխատող օբյեկտների տարածքին՝ մարդկանց կուտակումից խուսափելու համար: Ապրիլի 1-ի դրությամբ Նինոծմինդայում տուգանվել է 4 վարորդ՝ ուղևորների տեղափոխման կարգը խախտելու պատճառով: Պարետային ժամի ընթացքում Նինոծմինդայում ոչ մի խախտում չի գրանցվել: Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներից ինքնամեկուսացված է 59-ը, կարանտինային գոտում՝ 33 հոգի: