Վրաստանում եղանակը կբարելավվի

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա երեք օրերի ընթացքում Վրաստանում ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, հատկապես՝ արևմտյան Վրաստանում։

Ապրիլի 23-25-ը Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում ապրիլի 23-24-ին հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակով և տեղ-տեղ կարկուտ։ Ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։

Արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 25-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +36, +38 աստիճան, տեղ-տեղ կդիտվի արևելյան քամու ուժգնացում։