Թբիլիսին պատրաստվում է վրացական գինու փառատոնին

Մայիսի 12-ին ավանդույթի համաձայն Թբիլիսիի Մթածմինդա այգում տեղի կունենա վրացական այսպես կոչված երիտասարդ գինու փառատոնը:

Վրաստանի խոշոր գինեգործական ընկերությունները, միջին եւ փոքր գինեգործները, ընտանեկան մառաններ ունեցողները կարող են փառատոնում ներկայացնել 2017-ի բերքից արտադրած իրենց գինիները։

Երիտասարդ գինու փառատոնը Վրաստանում անցկացվում է 2010-ից: Անցյալ տարի ավելի քան 200 ընկերություն է փառատոնին մասնակցել: Միջոցառման կազմակերպիչ «Գինու ակումբ» կազմակերպությունն այս տարի, սակայն, ակնկալում է ավելի մեծ թվով ընկերությունների մասնակցություն:

Փառատոնի յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի առնվազն 20 լիտր գինի:

Թողնել պատասխան