4 867 մարդ դադարել է ազարտային խաղերով զբաղվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ էլեկտրոնային բազայում առցանց ազարտային խաղերի բիզնեսի խստացման արդյունքում սահմանափակված անձանց ցուցակում գրանցված է 4 901 ֆիզիկական անձ, որից 34-ը՝ դատավորի հրամանով, 4 867-ը՝ սեփական դիմումի հիման վրա:

Ըստ տվյալների՝ Վրաստանի «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահութաբեր խաղերի կազմակերպման մասին» օրենքի համաձայն՝ ինքնաբերաբար 1 մլն 457 հազար 526 անձի արգելվել է զբաղվել վերոնշյալ խաղերից որևէ մեկով:

Ի դեպ, համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ 2022 թվականի մարտի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտել առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։

Մասնավորապես, արգելվել է խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։ Խաղային բիզնեսի ընկերություններին կթույլատրվի ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր։

Միաժամանակ արգելվել են ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական ​​նպաստ ստացողների, պետական ​​պաշտոնյաների, անձանց, որոնք դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով սև ցուցակում հայտնված անձանց համար։