Սագարեջոյում ավտովթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սագարեջոյում ավտոճանապարհային վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել: Նախնական տվյալներով՝ մահացածներից մեկն անչափահաս է։

Շտապբուժօգնության ծառայությունից հայտնել են, որ 3 տուժածներն էլ տեղափոխվել են Սագարեջոյի Geo hospital հիվանդանոց։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Սագարեջոյում բախվել են թեթև մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները։

Դեպքի առիթով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։