Վարակաբանները կոչ են անում վերսկսել կորոնավիրուսի վիճակագրության հրապարակումը

Վարակաբանները կոչ են արել Վրաստանի առողջապահության նախարարությանը վերսկսել կորոնավիրուսի դեպքերի վիճակագրության հրապարակումը, ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։

«Վրաստանում COVID-19-ը շարունակվում է համարվել տարածված շնչառական վարակներից մեկը, ուստի նոր դեպքերի վիճակագրությունը պետք է վերսկսել, թեև ամեն օր ճշգրիտ տեղեկատվությունն ուղարկվում է համապատասխան կառույցներին։ Մենք դիմել ենք նախարարությանը՝ ամիսը առնվազն մեկ անգամ COVID-ի վերաբերյալ վիճակագրություն հրապարակելու համար», — ասել է Ցերցվաձեն։

Նշենք, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը դադարեցրել է վիճակագրության հրապարակումն անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայտարարելով վարակման դեպքերի կտրուկ անկման մասին, մինչդեռ թվերը մշտապես թարմացվում են StopCov.ge հարթակում։