Լարսում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը

Ձյան մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։

Թունելներում կցորդներով, կիսակցորդների և ավելի քան 30 ուղևորի համար նախատեսված ավտոբուսների տեղաշարժը կիրականացվի միակողմանի