Դավիթ Նարմանիան պատրաստ է հանդիպել սակրեբուլոյի անդամների հետ

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան պատրաստ է հանդիպել սակրեբուլոյի՝ քաղաքային խորհրդի անդամների հետ: Այս մասին Նարմանիան հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը`  հավելելով, որ, սակայն,  առաջին հերթին  պետք է հանդիպի քաղաքային կանաչապատման ծառայության ղեկավարության հետ:

«Առաջիկա  օրերին կհանդիպենք սակրեբուլոյի անդամների հետ և կքննարկենք  նրանց հետաքրքրող բոլոր հարցերը»,- հավաստիացրել է Նարմանիան:

Հիշեցնենք`նախօրեին  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները քաղաքապետին սակրեբուլո են հրավիրել` պատասխանելու Կազբեգի փողոցում  կատարված ծառահատումների մասին հարցերին: «News.ge»-ն տեղեկացնում է, որ կանոնադրության համաձայն`  քաղաքապետը  սակրեբուլո պետք է ներկայանա մինչև շաբաթվա վերջ:

Թողնել պատասխան