2019-2020 թթ ավելի քան 2 400 բռնի տեղահանվածներ նոր բնակարաններ կստանան. Ցկիտիշվիլի

2019-2020 թվականներին ավելի քան 2 400 բռնի տեղահանված անձինք նոր բնակարաններ կստանան, այս մասին հայտարարել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի թեկնածու Մայա Ցկիտիշվիլին:

«Մեր նախարարությունն աշխատում է այս անձանց համար տներ կառուցելու ուղղությամբ: Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-2020 թվականներին Զուգդիդիում, Քութայիսիում և Ծղալտուբոյում 2440 ընտանիք նոր բնակարան կստանա»,- հայտարարել է Ցկիտիշվիլին:

1990-ական թվականներից վրացական իշխանությունների կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններից բռնի տեղահանված ավելի քան 283 200 մարդ է բնակվում Վրաստանում։