Մայիսի 25-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մայիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 354 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 339 315 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝  30 456 թեստավորում, որից  21 052-ը հակամարմինների արագ թեստով, 9 404 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  821  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 320 777 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝  4 654 :

Դրականության ցուցանիշը՝ օրական 4.45%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.86%, վերջին 7 օրվանը՝ 4.05%: