Քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակում 1-ինը Կախա Կալաձեն է

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումների համաձայն՝ նախագահի, խորհրդարանի խոսնակի ու Թբիլիսիի քաղաքապետի վարկանիշային ցուցակում առաջատարը Կախա Կալաձեն է:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի գործունեությունը հարցվածների 11%-ը գնահատել է «շատ լավ», 34 %-ը ՝ «լավ», 37% -ը՝ «միջին»,10% -ը՝ «վատ», 5% -ը՝ «շատ վատ»:

Երկրորդ տեղում նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն է. 1%՝ «շատ լավ», 12%՝ «լավ», 43%՝ «միջին», 21%՝ «վատ», 7%՝ «շատ վատ»:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մասով՝ 1%-ը մտածում է, որ  նախագահի գործունեությունը «շատ լավ» է, 11% –ի կարծիքով՝ «լավ», 36% -ը «միջին» է գնահատում, 28%-ը՝ «վատ» և 12%՝ «շատ վատ»:

Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի գործունեության սանդղակը՝ 1% — «շատ լավ», 9% — «լավ», 31% — «միջին», 16% — «վատ», 6% — «շատ վատ»:

NDI-ի հարցումներն անցկացվել են հուլիսի 13-29-ը Վրաստանի ամբողջ տարածքում:  Հետազոտությունը ներառում է ընդհանուր առմամբ 2 132 հարցազրույց: