Իմերեթիի և Սամցխե-Ջավախեթիի անտառտնտեսության երկու աշխատակից է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կաշառակերության մեղադրանքով ձերբակալել են «Ազգային անտառային գործակալության» Իմերեթիի և Սամցխե-Ջավախեթիի անտառտնտեսության երկու աշխատակցի։

Ըստ քննչական ծառայության հաղորդագրության՝ ձերբակալվածները քաղաքացիներից կաշառք` գումար են պահանջել ապօրինի նյութական օգուտներ ստանալու համար՝ իրենց վերահսկողության տակ գտնվող անտառային տարածքներից առանց թույլտվության հողի բերրի շերտը հանելու և տեղափոխելու դիմաց։

Հաղորդագրության համաձայն, նախաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։