Բողոքի ցույց Նաձալադևիում. պահանջը 14-րդ դպրոցի կառուցումն է

Թբիլիսիի Նաձալադևիի թաղամասում տեղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով կառուցել 14-րդ հանրակրթական դպրոցը։

BM.GE-ն կապ է հաստատել տեղում գտնվող ցուցարարների հետ. նրանք ասել են, որ իրենց ոչ ոք չի ասում, թե երբ կսկսվի դպրոցի շինարարությունը, իսկ տարածքն այս պահին վերածվել է աղբանոցի։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ «Վրացական երազանք»-ը 4 տարի շարունակ խոստացել է կառուցել նոր դպրոց։ Նրանց խոսքով՝ հիշյալ դպրոցի ապամոնտաժումն իրականացվել է հենց 4 տարի առաջ, սակայն նոր օբյեկտի շինարարությունը մինչ օրս չի սկսվել։
«Չորս տարի է՝ դպրոց են կառուցում։ Նախ` վերականգնեցին, բայց պիտանի չէր, հետո քանդեցին, խոստացան, որ նորը կկառուցեն, ու արդեն 4 տարի է՝ չեն կառուցում։
Տեղում ավերակներ են… կեղտ, ցեխ, սատկած առնետներ, աղբ ու տհաչություն։ Շրջակայքում մարդիկ սովորականի պես ապրում են։ Այս երեխաները Թեմքայի դպրոցներ են հաճախում, և ոչ ոք չի ասում, թե երբ կկառուցվի այս դպրոցը»,- պնդել է բնակիչներից մեկը և հավելել, որ Կրթության նախարարությունը կամ այլ գերատեսչություններ իրենց բողոքին չեն արձագանքել։