Կիկաբիձեն իր համերգի ողջ հասույթը տրամադրել է Ուկրաինային

Վրացի լեգենդար երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն իր հոբելյանական համերգի ողջ հասույթը ծախսել է Ուկրաինայի զինված ուժերին օգնելու համար։

Հուլիսի 19-ին Բաթումիում կայացել է համերգ՝ ի պատիվ Կիկաբիձեի ծննդյան 84-ամյակի։ Բարեգործական շոուն նվիրված էր Ուկրաինային։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Կիկաբիձեն արդեն իսկ զինվորականների համար նախատեսված ավտոմեքենա է նվիրել Ուկրաինաjին։