«Արդար ընտրություններ». նախընտրական շրջանում ավելացել են օրենսդրության խախտման դեպքերը

«Արդար ընտրություններ» կազմակերպության գնահատմամբ՝ ընտրությունների օրվա մոտենալու հետ մեկտեղ ավելացել են օրենսդրության խախտման դեպքերը:

Ինչպես նշված է կազմակերպության հաշվետվության մեջ, հաշվետու ժամանակահատվածում ճնշում-սպառնալիքի 23, քաղաքական հայացքների հետեւանքով աշխատանքից հնարավոր ազատման 1, բռնության 2, նախընտրական քարոզարշավին խանգարելու 3, վարչական ռեսուրսի օգտագործման 6, շինությունը ոչ ճիշտ օգտագործման 1, քարոզչության մեջ մասնակցության՝ 6, քարոզչանյութերի վնասման՝ 11 դեպք է արձանագրվել:

Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ ավելացել են ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների եւ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հայացքների հետեւանքով իրականացված ճնշում-սպառնալիքները: Հաշվետվության մեջ ներկայացված մի քանի դեպքում հանրային գործիչներին եւ մանկավարժներին կուսակցությանը ձեռնտու գործունեություն են առաջարկել:

Կազմակերպությունն ընդգծել է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի վճարովի էջերում դարձյալ ակտիվացել է ապատեղեկատվություն տարածող քարոզչությունը: «Արդար ընտրություններ» հետազոտության համաձայն, նման քարոզչություն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուների դեմ: Ակտիվությամբ առանձնանում է հատկապես անկախ թեկնածու Ալեկո էլիսաշվիլիի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավը:

Թողնել պատասխան