Կորոնավիրուսը Վրաստանում. Հունվարի 1-ի տվյալները

Հունվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 103  նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 936 844-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 553  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 896 868 մարդ։

Վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 13 860:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.14%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.55%, վերջին 7 օրվանը՝ 5.58%: