Նման մարգինալ ընդդիմություն չեմ հիշում. Կոբախիձեն` ընդդիմության մասին

Խորհրդարանական մեծամասնության անդամ, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի խոսքով, ասօրվա ընդդիմության նման մարգինալ և վատ ընդդիմություն չի եղել:

«Ընդհանրապես, եթե նայենք «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում հավաքված ընդդիմությանը ամեն ինչ պարզ է դառնում: Բնական է, նրանք դատապարտված են անհաջողության: Նման մարգինալ և վատ ընդդիմություն Վրաստանի պատմության մեջ չեմ հիշում»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: