Ուկրաինայի «Ներդրումային գրասենյակի» ղեկավար է նշանակվելու Աջարիայի կառավարության նախկին ղեկավարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նոր կառույց է հիմնում` «Ներդրումային գրասենյակ», որը կսկսի գործել սեպտեմբերից և այն կղեկավարի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն:

«Ներդրումային գրասենյակի ղեկավարը լինելու է պարոն Վարշալոմիձեն, որը կառուցել է Բաթումին: Որոշում ենք կայացրել` մեկ առանձին, թափանցիկ ներդրումային գրասենյակ բացել, որը կզբաղվի ներդրումներով: Առաջին ծրագիրը նախատեսված է 18 ամսով: Ուկրաինայում 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումների մասին է խոսքը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը: