Վրաստանը որպես երկիր գոյություն չի ունեցել. Մեդվեդևի խնդրահարույց գրառումը

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ВКонтакте սոցիալական ցանցի էջում երեկ երեկոյան հրապարակվել է մի գրառում, որի բովանդակության համաձայն՝ մինչև 1801 թվականը Վրաստանը որպես երկիր գոյություն չի ունեցել:

Ըստ գրառման՝ Վրաստանն այսօրվա տարածքով առաջացել է միայն Ռուսական կայսրության սահմաններում, և «Հյուսիսային ու Հարավային Օսիան, Աբխազիան ու Վրաստանի մնացած տարածքները պետք է միավորվեն Ռուսաստանի հետ՝ որպես մեկ պետության մաս»:

Մեդվեդևի գրառման համաձայն՝ Ղազախստանը «արհեստական ​​պետություն» է և Ռուսաստանի նախկին տարածքը, որտեղ տեղական իշխանությունները բնակեցրել են տարբեր էթնիկ խմբեր, ինչը «ռուսների ցեղասպանություն» է, և «քանի դեռ ռուսները չեն հասել այնտեղ, կարգ ու կանոն չի լինի»:

Մեդվեդևի ներկայացուցիչ Օլեգ Օսիպովը ավելի ուշ պնդել է, որ գրառումը Մեդվեդևը չի գրել։ Օսիպովի պնդմամբ՝ կոտրել են Մեդվեդևի ВКонтакте սոցիալական ցանցի էջը: