Ապատեղեկատվությունը վիրավորում է հերոսների հիշատակը. տեղեկատվական կոալիցիա

Վրաստանում գործող լրատվամիջոցների և ՀԿ-ների  «Տեղեկատվական հավաստիություն» կոալիցիան արշավ է սկսվել՝ «Ռուսաստանն է պատերազմ ուզում, ոչ թե Արևմուտքը». Ապատեղեկատվությունը վիրավորում է հերոսների հիշատակը» խորագրով:

Կոալիացիան այս մասին հայտնել է երեկ՝ օգոստոսի 4-ին, ելույթ ունենալով խորհրդարանի դիմաց:

Կոալիցիայում ընդգրկված կազմակերպությունների խոսքով, արշավի նպատակն է հակադրել ճշմարտությունը Ուկրաինայում ռուսական պատերազմի սկսվելուց հետո տարածված ապատեղեկատվությանը, թե Արևմուտքը ցանկանում է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։

Վրաստանի նախկին հանրային պաշտպան, այժմ «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի» ղեկավար, Ուչա Նանուաշվիլիի ասել է, որ ուղերձը, թե Արևմուտքը պատերազմ է ցանկանում, հանդիսանում է Վրաստանի դեմ շարունակվող ռուսական հիբրիդային պատերազմի մի մասը, և ցավալի է, որ վրացական կառավարությունը կրկնում է ռուսական քարոզչության հիմնական ուղերձները:

«Մենք՝ մի քանի հասարակական կազմակերպություններ, համախմբված ենք կոալիցիայում, որի նպատակն է ապահովել տեղեկատվության հավաստիությունն ու ստուգումը։ Մեր նպատակն է հանրությանը հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել՝ զերծ ապատեղեկատվությունից»,- ասել է Նանուաշվիլին։

Խորհրդարանի դիմաց ցուցադրվել է տեսահոլովակ՝ Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված հերոսների ընտանիքի անդամների մասնակցությամբ։ Նրանց հիմնական ուղերձն այն էր, որ այսօր տեղի ունեցող ապատեղեկատվությունն անարգում է զոհված հերոսների հիշատակը։

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի տնօրեն Մարիամ Գոգոսաշվիլի խոսքով, օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցին ընդառաջ կարևոր է հիշեցնել հանրությանը, որ այս պատերազմի մասին ապատեղեկատվություն կա:

Ինչպես նշել են կոալիցիայի անդամները, քարոզարշավի շրջանակներում շարունակելու են տարբեր գործունեությունը, այդ թվում օգոստոսի 7-ին Գորիում քննարկում կանցկացվի:

Ռուսաստանն է պատերազմ ուզում, ոչ թե Արևմուտքը․ պաստառներ Թբիլիսիի մետրոյում