Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 5

Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հրաման է ստորագրել իր վարչակազմի ղեկավար Ջանսուղ Նանբային պաշտոնանկ անելու մասին։ Որոշման պատճառը Նանբայի այլ աշխատանքի տեղափոխվելն է։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ինալ Արձինբան, ըստ աբխազական D News Abkhazia Telegram հեռուստաալիքի՝ հրաժարականի դիմում է գրել։ Դե ֆակտո պաշտոնական գերատեսչությունները դեռ չեն հաստատել Արձինբայի հրաժարականը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ եթե երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին, ապա դա կնշանակի` արհամարհել պետական ​​շահը։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հիմնադիր, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին նամակ է հրապարակել, որտեղ նշել է, որ ժողովուրդը չի ների նրանց, ովքեր աշխատում են պառակտել կուսակցությունը։

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը, Գերմանիայի Դորտմունդ քաղաքի փոխարեն, Վրաստանի Քութայիսիի օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Գերմանիայի Քյոլն քաղաք։

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունից հայտնում են, որ որսի սեզոնի սկզբից՝ օգոստոսի 19-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է ապօրինի որսի 97 դեպք։

Վրաստանում 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առողջապահության ոլորտում գները նվազել են 7,3 տոկոսով։

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ժոզեֆ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։