Սաակաշվիլիին ներում շնորհելը պետական շահի ոտնահարում է

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ եթե երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին, ապա դա կնշանակի` արհամարհել պետական ​​շահը։

«Պատկերացրեք՝ առաջիկա 7-8 ամիսների ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին եթե ներում շնորհի Սաակաշվիլիին, նշանակում է` նա պետական ​​շահը փոխանակել է սեփական աթոռի հետ»,- ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» նախագահը նաև նշել է՝ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը իշխող կուսակցության համար անհաղթելի խաղ է։ Նրա հավաստմամբ՝ ինքն անձամբ մասնակցում է իմպիչմենտի սահմանադրական գործընթացին։

«Սալոմե Զուրաբիշվիլիի ու ընդդիմության դաշինքը կբացահայտվի, և ընդդիմությունը ևս մեկ անգամ կհաստատի, որ ինքը սահմանադրությունը խախտող քաղաքական ուժ է»,- ասել է Կոբախիձեն։

Նախագահի իմպիչմենտը վնասում է եվրաինտեգրման գործընթացին. ՀԿ-ներ