Wizz Air-ը, Դորտմունդի փոխարեն, չվերթեր կիրականացնի դեպի Քյոլն

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը, Գերմանիայի Դորտմունդ քաղաքի փոխարեն, Վրաստանի Քութայիսիի օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Գերմանիայի Քյոլն քաղաք։

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան «Ֆորմուլա 1»-ին հայտնել է, որ իրենց արդեն ծանուցել են: Ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել նաև ուղևորներին։

Թռիչքի ուղղության ժամանակավոր փոփոխությունը հավանաբար կապված է վերանորոգման աշխատանքների հետ, սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

Ի դեպ, Wizz Air-ը Քութայիսիից թռչում է Գերմանիայի 5 քաղաք՝ Բեռլին, Համբուրգ, Ֆրանկֆուրտ, Դորտմունդ և Մեմմինգեն: