Ապօրինի որսի 97 դեպք է բացահայտվել

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունից հայտնում են, որ որսի սեզոնի սկզբից՝ օգոստոսի 19-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է ապօրինի որսի 97 դեպք։

Ըստ տեղեկության՝ ապօրինի որսի ամենաշատ՝ 30 դեպք գրանցվել է Մցխեթա-Մթիանեթում։ Իմերեթում հայտնաբերվել է 26 դեպք, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 11, Շիդա Քարթլիում՝ 10, Կախեթում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում կանխվել է 7 դեպք, Քվեմո Քարթլիում և Աջարիայում՝ 3-ական դեպք։

Հայտնաբերված դեպքերից 45-ը որսի կանոնների խախտումներ են, 15 դեպքում որսորդները չեն ներկայացրել որսորդական գործիքների գրանցումը հաստատող փաստաթղթեր, 3 դեպքում իրավախախտները որս են արել արգելված զենքերով կամ մեթոդներով և այլն։

Բնապահպանական վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ ապօրինի որսի փաստերը հայտնաբերելու և կանխելու նպատակով որսի սեզոնին՝ մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը, Վրաստանում 24-ժամյա ուժեղացված հսկողություն կիրականացվի։

Վարչությունը քաղաքացիներին հորդորում է օրենքի խախտման դեպքում զանգահարել Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 153։