Մինչև 2024 թվականը երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի. Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ մինչև 2024 թվականը երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի:

Վերջինիս պարզաբանմամբ, «Վրացական երազանք»-ն ապագայում ապրիլի 19-ի պայմանագրի նման պայմանագրեր չի ստորագրի:

«Պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, և մենք բազմիցս ասել ենք, որ ապագայում երբեք չենք ստորագրելու նման պայմանագիր: Այստեղ խոսվում էր ժամանակավորապես, սահմանադրության շրջանակներից դուրս գալու մասին, երկրորդ անգամ սա այլևս երբեք չի կրկնվի, մենք պատասխանատու ենք դրա համար: Իհարկե, մինչև 2024 թվականը արտահերթ ընտրություններ չեն լինի», — ասել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքը» չեղյալ է համարում ապրիլի 19-ին ստորագրած Շառլ Միշելի համաձայնագրը:

Թեմայի մասին ավելի մանրամասն` նյութում

ՏԻՄ ընտրություններից առաջ Վրաստանի ներքաղաքական իրավիճակը կրկին լարվում է