2023-2024 ուստարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին

Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ):

Հարկ է նշել, որ սեպտեմբերի 15-ն ուրբաթ է, և դա է պատճառը, որ համացանցում վերջին օրերին քննարկում են, թե ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 18-ը, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։