Կոբախիձեն հուսով է՝ նախագահն անհասկանալի հայտարարություններ չի անի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիր մարմնում իր ելույթի ժամանակ չի անի «որոշ անհասկանալի հայտարարություններ»։

Կոբախեձեն ասել է՝ ցավոք, Զուրաբիշվիլին հաճախ է անում «անհասկանալի հայտարարություններ»։

«Մենք սպասում ենք, որ կլինեն որոշ անհասկանալի հայտարարություններ, բայց, այնուամենայնիվ, հույս ունենք, որ վաղվա զեկույցում անհասկանալի հայտարարությունների տեսակարար կշիռը նվազագույնի կհասցվի»,- ասել է Կոբախիձեն։

Ի դեպ, վաղը՝ մարտի 30-ին, Զուրաբիշվիլին տարեկան զեկույցով հանդես է գալու խորհրդարանում: