Մարգվելաշվիլին նախագահական ընտրություններում «Վրացական երազանքի» համար ռիսկային գործոն չէ. Կոբախիձե

«Վստահ կարող եմ ասել, որ Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Վրացական երազանք» -ի համար ռիսկային գործոն չէ նախագահական ընտրություններում հաղթելու համար», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Մարգվելաշվիլին այն դեպքում կլիներ «վտանգավոր», եթե նախագահի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնելու հնարավորություն ունենար, սակայն, ցավոք, երկրորդ անգամ ընտրվելու նրա շանսերը շատ քիչ են», — ասել է Կոբախիձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքերով, իշխող «Վրացական երազանք»-ը հաղթելու է նախագահական ընտրություններում, իսկ «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» երկրորդ տեղը կզբաղեցնեն:

Թողնել պատասխան