ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Վրաստանին. Ստոլտենբերգ

«Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից են, որոնք նպաստում են ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին և ձգտում են միանալ դաշինքին»,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի բացմանը, որին հրավիրված են նաև Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Դիմիտրի Կուլեբան:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը հավատարիմ է մնում Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը, որով Վրաստանը և Ուկրաինան ճանաչվում են որպես ՆԱՏՕ-ի անդամներ, ինչպես նաև Վրաստանին և Ուկրաինային եվրատլատյան ինտեգրացիայի ճանապարհին քաղաքական եւ գործնական աջակցություն ցուցաբերելուն։

Նա ընդգծել է նաև, որ հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամները վճռական աջակցություն են հայտնել Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր