Վրաց ուղղափառ եկեղեցու վարկանիշը շարունակում է անկում ապրել

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի և CRRC Georgia-ի կողմից հրապարակված հետազոտության համաձայն, Վրաստանի ուղղափառ եկեղեցու  գործունեությունը դրական է գնահատում բնակչության կեսը:

Տվյալները 2019 թվականի հուլիսին հրապարակված տվյալների համեմատ նվազել են 14 տոկոսով:

Եկեղեցու գործունեությունը բացասական է համարում երկրի բնակչության 12%-ը, 25%-ը` միջին, իսկ 12%-ը պատասխան չի ունեցել:

Նշված հետազոտությունն արվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 13-ը ընկած ժամանակահատվածում և Վրաստանի մասշտաբով հարցվել է 2 180 մարդ: Հետազոտությունն իրականացվել է ինչպես վրացի բնակչության, այնպես էլ Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների միջև: